Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարներ Նիկոլա Սելակովիչի և Կոսովոյի նախարար Դոնիկա Գերվալլա-Շվարցի հետ։
«Սերբիա-Կոսովոյի սահմանին լարվածության հետ կապված՝ ես հեռախոսազրույց եմ ունեցել սերբ և կոսովցի գործընկերներիս հետ։ Թուրքիան միշտ պահպանել է խաղաղությունն ու կայունությունը Բալկաններում»,- գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Թուրք նախարարի խոսքով՝ լարվածության նոր ալիքը ոչ մի օգուտ չի բերի երկու կողմերին։
Թուրքիան պատրաստ է ջանքեր գործադրել երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու համար, հավելել է Չավուշօղլուն։
Նշենք , որ երեկ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ ինքնահռչակ Կոսովոյի կառավարությունը բան-ակը գործողություն է պատրաստում Կոսովոյի սերբերի նկատմամբ: