Թուրք գյուղացին տունը վերանորոգելիս գտել է Կիլիկյան թագավորության գանձեր . (լուսանկարներ)

Թուրքիայի Նիգդեի շրջանի գյուղերից մեկում ուշագրավ դեպք է պատահել : Գյուղացին տունը վերանորոգելիս գտել է Կիլիկյան թագավորության գանձեր: Հայտնաբերած պարկի մեջ եղել է 30 կտոր պատմական իր, որոնք, ըստ հնեաբանների, պատկանում են Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանին։

Պարկի մեջ եղել են մետաղադրամներ, նետերի գլխիկներ, մատանիներ, ականջօղեր, մետաղադրամներ և կապար պարունակող արտեֆակտներ։

38-ամյա Նիյազի Էրեզը իր տան վերականգնման ժամանակ ցանկացել է քարեր շարել և հանած հիմքը փորելիս մի քսակ է գտնում: Էրեզը ամբողջ պարունակությունը նվիրել է Նիգդեի թանգարանին։

«Իմ տան վերանորոգման ժամանակ պետք է հիմքը նորովի կառոցեի , և որ ուզում է քարեր շարել , աշխատանքի ժամանակ գտնելով այդ պարկը՝ անմիջապես հասցրի Նիգդեի թանգարան»։ ասում է Նիյազի Էրեզը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս