SpaceX-ի սեփականատեր և մոլորակի ամենհարուստ մարդ համարվող Իլոն Մասկը կարևոր նախազգուշացում է արել ։ Արևի աճող բռ-նկումները և կորոնային զանգվածի արտանետումները, որոնք առաջացնում են գեոմագնիսական փոթ-որիկներ Երկրի վրա, կարող են անջատել Starlink արբանյակները։
«Արեգակնային բռ-նկումների հաճախականության աճի պատճառով ուժեղ գեոմագնիսական փոթորիկները կարող են իսկական քաոս առաջացնել Երկրի ուղեծրում։» , — ասել է Իլոն Մասկը:
Անցյալ շաբաթ, ինչպես արդեն գրել էինք M դասի բռ-նկումներն Արեգակի վրա (իսկ այդպիսի բռնկումների 5 դաս կա, իսկ M դասը շատ լուրջ բռ-նկում է), առաջացրեց Երկրի վրա հզոր գեոմագնիսական փո-թորիկ, որը տեւեց մի քանի օր։ Այժմ գրեթե ամեն օր գիտնականները վերահսկում են Արեգակը, որպեսզի կարողանան կանխատեսել բռ-նկումների և կորոնային զանգվածի արտանետումների քանակը:
Արեգակի վրա բռ-նկումները ճառագայթման հզոր արտանետում են, որը հայտնվում է մեր աստղի հատուկ շրջաններում՝ արևային բծերում: Այս ճառագայթումը տիեզերք է ուղարկվում կորոնային զանգվածի արտանետման հետ մեկտեղ: Եթե հոսքը ուղղված է դեպի Երկիր, ապա մագնիսոլորտի և մթնոլորտի հետ բա-խումից հետո այն առաջացնում է պայծառ բևեռափայլերի տեսք և ազդում ուղեծրում արբանյակների, ինչպես նաև Երկրի վրա էներգահամակարգերի, կապի և նավիգացիոն համակարգերի վրա: Դա շատ բացասաբար է ազդում՝ ընդհուպ մինչև արբանյակների և համակարգերի շարքից դուրս գալուն։
Ի դեպ, հուլիսի 27-ին Արեգակի վրա հայտնվեց 6 բծ, և գիտնականները ակնկալում էին M կարգի բռ-նկումների կամ նույնիսկ ավելի հզոր X դասի բռ-նկումների հայտնվելը։ Առայժմ Արեգակի վրա ուժեղ ժայթքման հավանականությունը պահպանվում է։
Ամերիկյան Starlink և բրիտանական OneWeb ընկերությունները տիեզերք են ուղարկել հազարավոր կապի արբանյակներ Երկրի ուղեծիր: Իլոն Մասկը նախատեսում է տիեզերք ուղարկել իր արբանյակներից մոտ 42.000-ը։
Սակայն գիտնականները, ովքեր վերահսկում են տիեզերական եղանակը, զգուշացրել են Իլոն Մասկին, որ կա-տաղի գեոմագնիսական փոթ-որիկները, որոնք գնալով հաճախակիանում են, կարող են լրջորեն վն-ասել Starlink-ի արբանյակներին: Մեծ է հավանականությունը, որ այս արբանյակներն ընդհանրապես կխափանվեն։ Իլոն Մասկի արբանյակների հետ կապված նմանատիպ իրավիճակ եղավ այս տարվա սկզբին, երբ 49 արբանյակների արձակումից հետո գեոմագնիսական փո-թորիկ տեղի ունեցավ, և դրանցից 40-ը պա-յթեց:
«Վերջին 20 տարիների ընթացքում ուղեծրում գտնվող տարբեր օբյեկտների թիվը 4 անգամ ավելացել է, ուստի նրանց բա-խման վտ-անգը երկրաչափականորեն աճում է: Այժմ արբանյակները պետք է ավելի հաճախ մանևրեն տիեզերքում՝ դրանից խուսափելու համար, և նման բան նախկինում չի եղել: », — ասում է ԱՄՆ Կոլորադոյի նահանգի համալսարանի գիտնական Թոմ Բերգերը։