Նենսի Փելոսիի ինքնաթիռը վայրէջք կատարեց Թայվանում . Չինաստանի զինվորականները բերվել են մարտական բարձր պատրաստականության , Չինաստանի կործանիչները հատել են Թայվանի նեղուցը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայվանի մայրաքաղաք Թայբեյում՝ հայտնում են լրատվամիջոցները: «1լnւրեր»

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալով՝ տարածաշրջանում լարված իրավիճակ է: Չինական ՍՈւ-35 ինքնաթիռները հատել են Թայվանի նեղուցը և շարժվում են Թայբեյի ուղղությամբ։ Թայվանի զի-նվորականները բերվել են մարտական բարձր պատրաստականության:

Չինաստանի արտգործնախարար Վան Յին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մար-տահրավեր է նետում Չինաստանի ինքնիշխանությանը և միտումնավոր փորձում է միջադեպ հր-ահրել Թայվանի նեղուցում, ինչպես նաև լրջորեն խախտում է «Մեկ Չինաստանի» սկզբունքը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը զգուշացնում է՝ Չինաստանի բա-նակը կդիմի համապատասխան գործողությունների՝ թույլ չտալու Թայվանին անկախանալ:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Նենսի Փելոսին՝ ընդգծել՝ իր այցը Թայվան չի հակասում Վաշինգտոնի վարած «Մեկ Չինաստանի» քաղաքականությանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս