Արևից նոր մագնիսական փոթորիկ է մոտենում երկրին . Գիտնակաները Արեգակի վրա «անցք» են նկատել . Մանրամասներ

Ըստ գիտնականների՝ չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 3-ին, գեոմագնիսական փո-թորիկ կհարվածի մեր մոլորակին, քանի որ արագընթաց արևային քամին շարժվում է դեպի Երկիր։

Սակայն, ըստ փորձագետների, առաջացած արևային փո-թորիկը կլինի աննշան՝ G-1 դասի, և դրա ազդեցությունը կլինի նվազագույն։ Այնուամենայնիվ, այն կարող է լրջորեն խաթարել արբանյակային նավիգացիան, ռադիոհաղորդակցությունը, վն-ասել էլեկտրական ցանցերը:

Քանի որ Արևը մոտենում է իր ցիկլի գագաթնակետին, ապագա գեոմագնիսական փոթորիկները կարող են այդքան էլ անվ-նաս չլինել: Պատմականորեն ամենաուժեղ արևային փո-թորիկը եղել է 1859 թվականին, որը երբեմն կոչվում է «Քարինգթոնի իրադարձություն»: Փորձագետների կարծիքով՝ այն արձակել է 10 միլիարդ մեկ մեգատոնանոց ատոմային ռու-մբի համարժեք էներգիա։ Ստացված բևեռափայլերը լուսավորեցին գիշերային երկինքը ավելի պայծառ, քան ցանկացած լիալուսին և տեսանելի էին մինչև Կարիբյան ծովի հարավում:

Որքան շատ են գիտնականներն ուսումնասիրում Արեգակը, այնքան ավելի շատ են նրանք իմանում նրա մակերեսի վրա կատարվող տարբեր գործողությունների մասին: Անցյալ ամիս արևային բծերը վերածվեցին մագնիսական մեծ թելերի՝ ավելի շատ բռ-նկումներ ուղարկելով մեր ուղղությամբ:

Վերջերս հետազոտողները «անցք» են նկատել Արեգակի մթնոլորտի հարավային մասում։ Ի տարբերություն արևային բծերի կամ թելերի, որտեղ մակերևույթից առաջացող մագնիսական դաշտի գծերը ետ են ցատկում, արևային անցքը տարածվում է դեպի դուրս և, հետևաբար, կարող է պլազմա ուղարկել ժամում միլիոնավոր մղոն արագությամբ:

Երբ պլազման և արևի բեկորները դուրս են նետվում , կարող են 15-18 ժամ տևել նրաց Երկիր հասնելու համար: Բարձր մագնիսացված մասնիկների փոխազդեցությունը մոլորակի մագնիսական դաշտի հետ հանգեցնում է գեոմագնիսական փո-թորիկների, որոնք դասակարգվում են G1-ից (թույլ փո-թորիկներ) մինչև G5 (չափազանց ուժեղ փո-թորիկներ):

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի սկզբին ուժեղ բռ-նկում տեղի ունեցավ Արևի վրա: Ինչպես պարզել են գիտնականները, Արեգակի վրա նոր բիծ է հայտնվել AR305 անունով։ Դա հանգեցրեց ոչ միայն M դասի բավականին հզոր արեգակնային բռ-նկման, այլև կորոնային զանգվածի արտանետումների։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս