Պուտինը «Մոսկվիչ» ավտոմեքենայի գործարանի ղեկավարներին . «Արագացրեք ամբողջ երկիրը սպասում է նոր «Մոսկվիչ» ավտոմեքենաներին» . (տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի հաղթողների հետ հանդիպմանը «Մոսկվիչի» ավտոմեքենաների արտադրության նախագիծը բարդ մարտահրավեր է անվանել և նշել, որ ամբողջ երկիրը սպասում է դրա արդյունքներին։ Պուտինը հավելել է, որ պետք է ձգտենք ոչ թե ներմուծման փոխարինմանը, այլ սեփական առաջադեմ և հեռանկարային տեխնոլոգիաների ձեռքբերմանը։

Դուք խոսեցիք «Մոսկվիչ» ձեռնարկության նախագծի մասին։ Սա հեշտ մարտահրավեր չէ :Ամբողջ երկիրը սպասում է ձեր աշխատանքի արդյունքներին»,- ասել է Պուտինը:

Հուլիսի 6-ին «Մոսկվիչ» գործարանում տեղի ունեցավ ապրանքանիշի մոդելային տեսականու շնորհանդեսը։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հանդիսավոր կերպով խոստացավ , որ մինչև 2024 թվականը Ռուսաստանը նոր հարթակ կմշակի սեփական էլեկտրական մեքենաների համար, իսկ կարճաժամկետ հեռանկարում գործարանը կենտրոնանալու է ավանդական ներքին այրման շարժիչներով մեքենաների վրա։

Շնորհանդեսին լրագրողները տեսան մեքենաների լուսանկարներ, որոնք հավաքվելու են Մոսկվայում։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս