Ուկրաինան բանակցությունների համար ոչ ադեկվատ պահանջներ է ներկայացնում․ Սերգեյ Լավրով

Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բոլոր խնդիրները գալիս են Կիևից, որն անիրատեսական պայմաններ է առաջ քաշում։ Նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ G20-ի շրջանակներում։Արտգործնախարարը նշել է, որ գագաթնաժողովի շրջանակում կարճ զրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

«Նրանք լավ գիտեն, որ Ուկրաինան դանդաղեցնում է այս գործընթացը, որը, ի թիվս այլ բաների, Զելենսկու հրամանագրով արգելել է Ռուսաստանի հետ բանակցությունները: Այս հարցը մեզ համար չէ: Հիշեցրի, որ բոլոր խնդիրները ուկրաինական կողմինն են, որը կտրականապես հրաժարվում է ցանկացած բանակցությունից և այս իրավիճակում ակնհայտ անիրատեսական ու ոչ ադեկվատ պայմաններ է առաջադրում»։

Միաժամանակ, Ռուսաստանը բազմիցս հաստատել է, որ չի հրաժարվում բանակցություններից։ Կիևը որքան երկարատև պահի այս դիրքորոշումը, այնքան ավելի դժվար կլինի համաձայնությունը, շարունակել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս