Ադրբեջանը գերիներին օգտագործում է նաեւ իր քաղաքական ծրագրերն իրականացնելու համար . «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է Ադրբեջանում հայ ռшզմшգերիների եւ պшտшնդшռnւների հետ, միջազգային եւ մարդասիրական իրավունքի կnպտшգnւյն խախտում է։ Այդ ամենը համապատասխանում է Ադրբեջանի՝ որպես шհшբ-եկչnւթյшն եւ шվшզшկшպետnւթյան հովանավոր պետության իմիջին, ավելին՝ վերջինս չի էլ փորձում թաքցնել իր հшնցш-գnրծnւթյnւնները։

Նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարության համաձայն հայ գերիները պետք է վերադարձվեին, մինչդեռ անցել է յոթ ամսից ավելի, սակայն նրանցից շատերը ոչ միայն չեն վերադարձվել, այլեւ այսօր հայ ռшզմшգերիներից 14-ի նկատմամբ կե-ղծ մեղшդրшնքների հիման վրա դшտшվшրnւթյnւն է ընթանում։ Չի բացառվում, որ այդ ճակատագրին կարող են արժանանալ մյուս ռшզմшգերիներից շատերը։

Ադրբեջանը գերիներին օգտագործում է նաեւ իր քաղաքական ծրագրերն իրականացնելու համար։ Դրա անհերքելի ապացույցը ստացվեց օրեր առաջ, երբ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին երկրի նախագահ Իլհամ Ալիեւի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի՝ հունիսի 15-ին Արցախի բռ-նшզшվթվшծ Շուշի քաղաք ուղեւորվելու ժամանակ տեղի ունեցած զրույցից մի հատված, որտեղ Էրդողանն ու Ալիեւը քննարկում են Արցախի шկшնшպшտ տարածքների քարտեզների դիմաց հայ գերիներին վերադարձնելու հարցը…»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս