Բարոնուհի Քերոլայն Քոքսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նոյեմբերի 12-ին այցելել է Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը տեղեկացնում է, որ բարոնուհուն դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Բարոնուհին շրջայց է կատարել Հիշողության պուրակում և ջրել իր տնկած եղևնին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս