Ռուսաստանի դեսպան. Հայ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն

Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի ղեկավարության և ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հիմնական առաջնահերթություններից է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հավելելով, որ գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է:

«Մեր դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ հայտնի է: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ գերիները պետք է փոխանակվեն «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով: Ինչևէ, կփորձենք լուծել այս խնդիրն այն տարբերակով, որով հնարավոր է:

Կրկնում եմ, որ այս հարցը մնում է մեր հիմնական առաջնահերթությունների թվում, և աշխատանքն այս ուղղությամբ, անկ ասկած, շարունակվելու է»,- մեկնաբանեց Սերգեյ Կոպիրկինը:

Հուլիսի 3-ին, Ռուսաստանի միջնորդությամբ, ևս 15 հայ ռա զմագե րի էր վերադարձել Հայաստան:

Հայաստանի Հանրային Ռադիո

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս