ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթի ժամանակ կատակով իրեն ծայրահեղական է անվանել, իսկ դրանից մի քանի վայրկյան առաջ նա չի կարողացել արտասանել «ապոկալիպտիկ» բառը։ Նա «ապոկալիպտիկ» բառով ցանկանում էր ներկայացնել իր տպավորություններն այն մասին, թե ինչպես են իրեն անվանել լրատվամիջոցներում Արմագեդոնի մասին հայտարարությունից հետո: Խոսքն աշխարհում միջուկային զենքի կիրառման հնարավոր հետևանքների վերաբերյալ նախագահի հայտարարության մասին է։
Բայդենը խոսքը սկսել է «Բայդենը վարվում է ինչպես…» արտահայտությամբ, իսկ հետո մի քանի վայրկյան արտասանել է տառերի անհասկանալի համակցություն՝ «ապոպլեապոկկկապոկապո…»՝ չկարողանալով ասել «ապոկալիպտիկ» բառը։«Բայդենը վարվում է այնպես, ինչպես… ապոպլեապոկկկապոկապո… Բայդենը ծայրահեղական է», — ասել է ամերիկացի առաջնորդը: