Վաշինգտոնը համաձայն չէ Կիևի հայտարարություններին

Վաշինգտոնը համաձայն չէ Կիևի հայտարարություններին, թե Ուկրաինային բավականաչափ ռազմական աջակցություն չի հատկացվում: Նման համոզմունք է հայտնել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը երբեմն հրաժարվում է կոնկրետ զինատեսակների մատակարարումից, քանի որ ցանկանում է խուսափել Երրորդ համաշխարհային պատերազմից:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին էլ տեղեկացրել է, որ նախագահ Բայդենը հանձնարարել է լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Խոսքը, մասնավորապես, HIMARS բազմակի հրթիռային համակարգերի և անօդաչու թռչող սարքերի մասին է։ Քիրբին տեղեկացրել է, որ այս նոր փաթեթի արժեքը գնահատվում է մոտ 270 մլն դոլար, իսկ Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի սկզբից ի վեր անվտանգության ոլորտում Կիևին տրամադրված աջակցությունը կազմել է 8,2 միլիարդ դոլար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս