Ոչ մի դեպքում չի կարելի թուրքիայի հետ սահմանը բացել, հակառակ դեպքում , մի քանի տարի հետո… Դավիթ Ղամբարյան

Դավիթ Ղամբարյանն իր էջում գրել է. Աղաչում եմ, հատկապես Նիկոլ Փաշինյանին , ոչ ռուսաստանի ու ոչ էլ թուրքիայի ոչ մի խոսքին և խոստումին մի հավատացեք: Դրանք այն պետություններն են, որ երբեք ազնիվ չեն եղել ոչ միայն Հայ ժողովրդի և Հայաստանի , այլև տարածաշրջանի

մյուս ժողովուրդների նկատմամբ: Եղբայր , գոյություն ունի ազատ և լուսավոր աշխարհ, ինչու չեք ուզում այդ աշխարհին մաս կազմել, ինչու չեք ցանկանում դուրս գալ ռուսական սապոկի և թուրքական յաթաղանի տակից ու հանգիստ խղճով պետությունը կառուցել: Ոչ մի դեպքում չի կարելի

թուրքիայի հետ սահմանը բացել, հակառակ դեպքում , մի քանի տարի անց , հայ ժողովուրդը սեփական երկրում ազգային փոքրամասնություն կլինի: Իսկ, եթե թուրքիան շատ է ուզում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, դա առանց նախապայմանների

չպիտի լինի: Թուրքիան նախ պետք է ճանաչի հայոց ցեղաս պանությունը ու Արցախի անկախությունը, դրանից հետո նոր միայն Հայաստանը պիտի մտածի հայ- թուրքական հարաբերությունները բարելավելու մասին: Անգամ հայաստանով անցնող նախիջևան — ադրբեջան ճանապարհները վերաբացելու

դեպքում, թուրքիան միշտ չէ, որ պիտի իրավունք ունենա օգտվել դրանցից… Այժմ գնդակը Հայաստանի մոտ է և երկրի իշխանությունները պիտի կարողանան այն ճիշտ խաղարկել , հակառակ դեպքում կպարտվենք ու կկորցնենք, թե պետության անկախ պետականությունը և, թե պետության ընդհանրապես…

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս