Ռուսաստանի դեսպան Անտոնովը վերադարձավ ԱՄՆ

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կիրակի օրը ժամանել է Միացյալ Նահանգներ՝ մոտ երեք ամիս Մոսկվայում մնալուց հետո։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում։ Դեսպանը «Աէրոֆլոտի» կանոնավոր չվերթով ժամանել է ժամը 11:50-ին (Երեւանի ժամանակով 19:50-ին):

Ինքնաթիռի վայրէջքից հետո Անտոնովին դիմшվորել են ռուս դիվանագետները եւ նրա հետ դեսպանատան ավտոմեքենաներով մեկնել Վաշինգտոն, հաղորդում Է ՏԱՍՍ-ի թղթшկիցը իրադարձությունների վայրից:

Ռուս-ամերիկյան հարաբերությունները սրվել են այն աղմ կահարույց հարցազրույցից հետո, որտեղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը պետք է «գին վճարի»՝ կապված ամերիկյան ընտրություններին միջամտության՝ Մոսկվային վերագրվող փորձերի հետ։ Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը դրական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք համարում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «մшրդшսպшն»:

Դրանից հետո Անտոնովը խորհրդակցությունների համար հրավիրվել էր Մոսկվա, որտեղ էլ գտնվում էր մարտի 21-ից։ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը խորհրդակցությունների համար Վաշինգտոն է մեկնել ապրիլի 22-ին:

Չորեքշաբթի Ժնևում կայացել է ռուս-ամերիկյան գագաթաժողովը։ Դրա անցկացման նախաձեռնությունը Վաշինգտոնինն էր։ Պուտինն ու Բայդենը հանդիպման արդյունքում պայմանավորվել են դեսպանների վերադարձի մասին։ Բացի այդ, նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ընթացքն ու հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաեւ միջազգային օրակարգի հարցեր, ներառյալ փոխգործակցությունը կորոնավիրուսի պան դեմիայի դեմ պшյքшրում եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը:

Աղբյուր` Փաստինֆո

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: