ՀՀ ԱԳՆ պարզաբանումը «105 ռոյալ» նախագծի վերաբերյալ

«Փետրվարի 24-ին համացանցում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ» նախագիծը, և նշվում է, որ այն իրականացվում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ:Այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ 2019 թ. երկրորդ կեսին «Դարի ղողանջ» հիմնադրամի տնօրենը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ «105 ռոյալ» նախագծի իրականացման հարցում աջակցելու խնդրանքով: Հաշվի առնելով նախագծի համահայկական բնույթը՝ ԱԳՆ-ն համաձայնություն էր տվել իր իրավասությունների շրջանակներում աջակցելու նախագծի իրագործմանը: Այդ համատեքստում 2019 թ. վերջին ամիսներին և 2020 թ. սկզբում ԱԳՆ-ի և հիմնադրամի միջև ծավալվել է համագործակցություն՝ տարբեր երկրների հայկական համայնքներում նախագծի վերաբերյալ իրազեկման շուրջ:

Սակայն 2020 թ. ընթացքում, պայմանավորված նոր տիպի կոր ոնավի րուսի տարածմամբ, համագործակցությունը ժամանակավորապես կաս եցվել էր, իսկ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սшնձ ազե րծված թուրք-ադրբեջանական ռա զմական ագր եսիայի և հետպատերազմական շրջանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ համագործակցությունն ընդհանրապես դադ արեցվել է, ինչի մասին տեղեկացվել է նաև «Դարի ղողանջ» հիմնադրամի տնօրենը:

Իրաքի, Ռումինիայի և Իսպանիայի հայ համայնքների ջան քերով նախապատերազմյան շրջանում հիմնադրամին է փոխանցվել 3 ռոյալի համար անհրաժեշտ գումար՝ 12000 ԱՄՆ դոլար։ ԱԳՆ և «Դարի ղողանջ» հիմնադրամի տնօրենի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի շրջանակներում մանրամասն հաշվետվություն է ներկայացվելու փոխանցված միջոցների տնօրինման վերաբերյալ»:

ՀՀ ԱԳՆ

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս