Թուրքիան էլեկտրահաղորդակցման գծեր է անցկացրել դեպի Իդլիբ

Թուրքիան շարունակում է իր ազդեցությունը մեծացնել փաստացի իր վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային մի քանի շրջաններում: Այս անգամ էլ Անկարան որոշել է էլեկտրաէներգիա մատակարարել Սիրիայի՝ ներկայումս 3 միլիոնի հասած բնակչությամբ Իդլիբ քաղաքին, հաղորդում է Ermenihaber-ը։

Իդլիբում արդեն տեղադրվել են հարևան Թուրքիայից եկող էլեկտրաէներգիայի ստո րգետնյա հաղորդակցման գծերը: Նշվում է, որ մայիս ամսից արդեն սահմանին ավելի մոտ գտնվող որոշ հաստատություններ (հիվանդանոցներ, ջրի պոմպակայաններ, փռեր և այլն) արդեն ստանում են Թուրքիաից եկեղ էլեկտրաէներգիա:

Իդլիբում, որի բնակչությունը ավելացել է Սիրիայի հակա մարտության հետևանքով այդտեղ ապաստանած բազմաթիվ փախստականների հաշվին, վերջին մի քանի տարիներին էլեկտրաէներգիա էին ստանում հիմնականում դիզելային վառելիքով աշխատող գեներատորների միջոցով: Դամասկոսից եկող էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարել էր ներքին բախումների և Իդլիբի՝ մի շարք զի նված (նաև ահաբե կչական) խմբավորումների վերահսկողության տակ անցնելուց հետո:

Նշենք, որ Թուրքիայի ներխուժումից ու հաստատվելուց հետո Սիրիայի հյուսիսային մի շարք շրջաններում (Աֆրին, Ազազ, Իդլիբ և այլն) գործում են թուրքերենով դպրոցներ, թուրքական մզկիթներ, համալսարանի մասնաճյուղ, ծառայություններ է մատուցում թուրքական փոստային ընկերությունը, գործում է թուրքական «Türk Telekom» բջջային օպերատորի ցանցը և օգտագործվում է թուրքական լիրան:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս