Բելառուսի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ երկրի բանակը առաջիկայում կզինվի S-400 հակաօդային պաշտպանության համակարգով։
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինա արևմտյան զենք ուղարկելը միայն երկարացնում է հակամարտությունն այս երկրում և ունենալու է անկանխատեսելի հետևանքներ: Ռուսաստանը նախազգուշացրել է, որ ռուսական ուժերը կարող են թիրախավորել նման զենքերըԲելառուսի ԶՈՒ ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ Դմիտրի Միխոլապը հայտնել է, որ երկիրն առաջիկայում շուտով կհամալրվի ռուսական S-400 ՀՕՊ համակարգով։
Բելառուսի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ,Միխոլապն ասել է. «Աշխատանքներն ընթացքի մեջ են, և մոտ ապագայում մենք կհամալրվենք Մի-35 ուղղաթիռներով, ինչպես նաև S-400 հակաօդային պաշտպանության համակարգով»:Մայիսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկը Ռուսաստանից գնել է Իսկանդեր և S-400 ՀՕՊ համակարգեր։