Կհստակեցվեն ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի՝ եվրոպական չափանիշների ներդրման և կանխարգելիչ լիազորության շրջանակները

Կառավարությունը հավանություն է տվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և հարակից մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումը կնպաստի արդեն իսկ առկա օրենսդրական կարգավորումների բարելավմանն ու հստակեցմանը, ՀՀ միջազգային պարտավորությունների անշեղ կատարմանը և միջազգային հարթակում ՀՀ վարկանիշի բարձրացմանը: Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումը միտված է ինչպես օրենքի վերնագիրը, այնպես էլ դրա կարգավորման առարկան համապատասխանեցնել ներկա պահին Ներկայացուցչի կողմից փաստացի իրականացվող գործունեության հետ՝ դրանում ընդգրկելով նաև միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատ արաններում, հաշտարարության գործընթացում ներկայացուցչության լիազորությունը:

Ներկայացուցչի կողմից իրականացվող լիազորությունների մեջ նախատեսվում է ընդգրկել նաև Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացումը՝ Հայաստանի Հանրապետությունը հետայսու պատշաճ ներկայացվածություն կապահովի նաև միջազգային այդ ատյանում: Ներկայացուցչի եվրոպական չափանիշների ներդրման լիազորության առավել հստակեցումն ու փոքր-ինչ ընդարձակումը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ համակարգել առանձին խնդիրների վերաբերյալ հեղինակավոր միջազգային մարմինների ինչպես ընդհանուր, այնպես էլ ՀՀ-ի վերաբերյալ արտահայտած մոտեցումները,

կնպաստի, դրանք Եվրոպական դատարանի մոտեցումներին համակցելով, համալիր վերլուծությունների կազմմանը և միջազգային չափանիշների ՀՀ օրենսդրության մեջ լավագույնս ներդրմանը՝ հաշվի առնելով նաև ՀՀ իրավական համակարգի առանձնահատկությունները: Հավանություն է տրվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»» ՀՀ օրենքների նախագծերին:

Օրինագծի ընդունումը պայմանավորված է վառելիքա բաշխիչ աշտարակներ օգտագործող տնտեսվարող սուբյեկտների կողմից վառելիքաբաշխիչ աշտարակի ծրագրային ապահովման էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ» մուտք գործելու և վառելիքաբաշխիչ աշտարակի վառելիքի բաց թողման թույլատրելի սխալանքը փոփոխելու հնարավորության, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռե գիստրի աշխատանքի այնպիսի միջամտության բացառմամբ, որի արդյունքում տվյալ միջամտությունը կարող է հանգեցնել չափման միջոցի հաստատված տեսակի չափագիտական կանոնների և նորմերի անհամապատասխանության բացառմամբ:

Օրենսդրական փաթեթով նախատեսված դրույթների ընդունմամբ կկարգավորվեն գազալցակայաններում և բենզալցակայաններում իրականացված ստու գաչափումներից հետո անթույլատրելի միջամտությունները և թերլցումները, ինչպես նաև պետական վերահս կողական մեխանիզմի կիրառմամբ և տուգանքների խստացմամբ կվերանա սպա ռողներին տվյալ արտադրանքի վաճառքի ժամանակ թերլցումները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս