ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Ուդի քաղաքը. ՊՆ

ՌԴ զինված ուժերը ազատագրել են Խարկովի մարզի Ուդի քաղաքը։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Բացի այդ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կուտակումներին հասցված հարվածների արդյունքում Բելայա Կրինիցա և Բելոգորկա շրջաններում ոչնչացվել է 35 զինվորական և 15 միավոր զրահատանկային և ավտոմոբիլային տեխնիկա:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ շարունակվում են օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի ու հրետանու հարվածները Ուկրաինայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս