«Ուկրաինան պետք է այնքան ուժեղանա, որ պատերազմն ավարտի իր պայմաններով»։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Նրա խոսքով՝ Լոնդոնի առաջնային խնդիրն է միանալ դաշնակիցներին, որպեսզի Ուկրաինան հաղթի։ Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովը «գերազանցել է բոլոր ակնկալիքները՝ միասնության և Ուկրաինային այնքան ժամանակ աջակցելու միանձնյա վճռականության առումով, որքան դա կպահանջվի»։
«Մենք բոլորս հասկանում ենք, որ եթե Ռուսաստանին չկանգնեցնեն, ապա նա կգտնի նոր նպատակներ, և մենք պաշտպանում ենք ոչ թե ինչ-որ վերացական իդեալ, այլ խաղաղ աշխարհի առաջին սկզբունքը, այն է, որ չպետք է թույլ տալ մեծ ու հզոր երկրների մասնատումը։ Եվ եթե դա երբևէ հնարավոր դառնա, ապա ոչ մի ազգ ոչ մի տեղ ապահով չի լինի»,-ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: