YouTube-ը ջնջել է Սեմյոն Պեգովի «WarGonzo» նախագծի ալիքը

Ռուսական WarGonzo նախագծի ալիքը YouTube տեսահոսթինգային ցանցը ջնջել է: Այն հիմնել է ռազ-մական թղթակից Սեմյոն Պեգովը։

YouTube-ի ադմինիստրացիան հայտնել է, որ լրագրողները խախտել են որոշակի կանոններ: WarGonzo-ի Telegram ալիքում նշված է, որ YouTube-ը մեկ ամիս առաջ է ջնջել նախագծի ալիքը։ WarGonzo-ն հրապարակել է YouTube-ից ստացած հաղորդագրությունը.

«Մենք ստուգեցինք և պարզեցինք, որ դուք խախտել եք մեր համայնքի սկզբունքները: Արդյունքում ձեր ալիքը ջնջվել է»։

WarGonzo-ի թիմը հայտնել է, որ Ուկրաինայում ռազ-մական գործողության մեկնարկից հետո YouTube-ը «անընդհատ արգելափակել է իրենց ալիքը՝ սխալներ գտնելով ամենասովորական տեսանյութերում»։

«Այս հարթակում մեր բաժանորդների թիվը վստահորեն մոտենում էր մեկ միլիոնին, մենք դարձել էինք պատ-երազմի մասին ռուսական ամենամեծ ալիքը»,- ասել են լրագրողները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս