Թուրքիայի տարեկան գնաճի մակարդակը մայիսին աճել է մինչև 75%, ինչը երկրում ամենաբարձր ցուցանիշն է վերջին 30 տարվա ընթացքում , այս մասին գրում են արևմտյան մամուլը:
Ըստ Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալների , ամենաշատ տուժած ոլորտները տրանսպորտն են: Դրանում տարեկան կտրվածքով գներն աճել են 107,6%-ով։
Երկրորդ տեղում սննդի ոլորտն է, որտեղ գներն աճել են 91,6%-ով։
Սա 1996 թվականից ի վեր Թուրքիայում գնաճի ամենաբարձր ցուցանիշն է։
Թուրքիայի Կենտրոնական բանկը, չնայած գնաճին, հրաժարվել է բարձրացնել տոկոսադրույքները և պահել դրանք անփոփոխ ավելի քան հինգ ամիս։