ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում Ռուսաստանը կհայտարարվի որպես սպա-ռնալիք՝ խաղաղության և կայունության համար, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք կհայտարարենք, որ Ռուսաստանն այլևս գործընկեր չէ, այլ սպա-ռնալիք է մեր խաղաղությանը , կայունությանը ինչպես նաև անվ-տանգությանը»,- ասել է Յենս Ստոլտենբերգը։
Սթոլթենբերգը նաեւ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային, սակայն այնտեղ իր զորքերը չի ուղարկի։
Հիշեցնենք ՝ 2010 թվականին ընդունված ՆԱՏՕ-ի ռազմավարության մեջ Ռուսաստանը նշված է որպես ռազ-մավարական գործընկեր։ Նախկինում Սթոլթենբերգն արդեն հայտարարել էր, որ դաշինքի անդամներն այլևս իրեն չեն համարի այս կարգավիճակում։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նախատեսված է հունիսի վերջին, Մադրիդում։