Լավ Լուր . Մեկնարկեց մետրոյի նոր կայարանի ստեղծման աշխատանքները. Մանրամասներ . (տեսանյութ)

Ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության խորհրդի ղեկավարը Հայաստանում ստորագրել է Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման պայմանագիրը: — «1Լnւրեր»

Վալերի Աբրամսոն («Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ) — Պայմանագրով նախատեսված ժամկետում պետք է բանկային երաշխիքներ ապահովենք, որ մեր աշխատանքը կատարենք որակյալ: Այսօր պատմական օր է, մենք ստանձնեցինք աշխատանքը սկսելու պատասխանատվություն: Ուրախ եմ և կարծում եմ՝ այսօրը Հայաստանում կնշվի որպես մետրոյի շինարարության ու կառուցման վերածննդի օր: Ֆինանսական միջոցները, այո, կան:

Նախագծման աշխատանքերի առաջին փուլով պետությունը հատկացրել է մոտ 500 մլն դրամ: Ընդհանուր արժեքը 1.8 մլրդ դրամ է: Վալերի Աբրամսոնի խոսքով՝ առաջիկայում հայկական կողմը նախատեսում է ընդլայնել տեխնիկական առաջադրանքը: Կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել նախագծման մնացած մասն ու շինարարությունը ամբողջությամբ:

Վալերի Աբրամսոն — Կարևոր է սկսել աշխատանքը: Մեկնարկը հնարավորություն կտա խոսել ֆինանսական կազմակերպությունների հետ՝ ներկայացնելու ներդրումների գրավչությունը, ոչ միայն նախագծելու, այլև կառուցելու մետրոն: Հնարավոր է լինի իմ առաջարկած տարբերակով, երկհարկանի կամրջով, առավել երկար, ևս մեկ ճյուղի ավելացմամբ և գեղեցիկ կայարանով: Հուսամ՝ այդպես էլ կստացվի: Երբ սկսենք նախագծել, որպես բիզնես-պլան, կբանակցենք ֆինանսական կառույցների հետ, որ կարողանան գնահատել արդյունավետությունը:

Աբրամսոնն ընդգծեց, որ առաջին փուլով աշխատանքների ընթացքը մեծապես կախված է, թե քաղաքային իշխանությունները երբ կտրամադրեն երկրաբանական, տեխնիկական նախնական տվյալները: Նախագծող ընկերության ղեկավարի խոսքով՝ դրանցից է կա-խված ինժեներական աշխատանքի ճշգրիտ իրականացումը:

Վալերի Աբրամսոն — Աշխատանքը, ըստ էության, մենք սկսեցինք հենց այսօր: Նախագծման առաջադրանքն այս պահին վերաբերում է միայն մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծմանը:

«Մետրոգիպրոտրանս» ընկերության ղեկավարի խոսքով՝ մետրոյի նոր կայարանի նախագծման աշխատանքները կտևեն մեկ տարի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս