Հայաստանի և Իրանի բազմադարյա , բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանում առկա մшրտшհրшվերներին . Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին

«Իհարկե, կորոնավիրուսի պատճառով այս այցը մի փոքր հետաձգվեց՝ ավելի ուշ կայացավ: Նախքան իմ այցը Հայաստան՝ 2-3 օր առաջ, ես հանդիպել եմ ԻԻՀ նախագահ պարոն Ռայիսիի հետ: Նա խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցեմ Ձեզ, գովեստի խոսքեր հնչեցրեց Ձեր մասին ու ընդգծեց՝ այն հանդիպումը, որ ունեցել եք, շատ լավ և արդյունավետ է եղել»: , — Այս մասին Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին նշել է երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

ԻԻՀ գլխավոր դատախազը հավելել է, որ իր երկիրն առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նա շեշտել է, որ երկու երկրների միջև առկա բազմադարյա, բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանում առկա մшրտшհրшվերներին և գտնելու անհրաժեշտ լուծումներ՝ իրացնելով նաև գոյություն ունեցող մեծ ներուժը:

«Մենք շահագրգիռ ենք Հայաստանի հետ կապերի զարգացմամբ՝ ի շահ մեր երկրների»,- նշել է Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:

Պարոն Մոնթազերին ընդգծել է, որ Իրանը երբեք թույլ չի տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն шհшբ-եկիչներ և պшտերшզմ հրահրող ուժեր:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս