Մակրոնի նոր առաջարկը․ Նոր հնարավորություն Հայաստանի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնն ստшնձնելիս խոստացել է վերանորոգել արևմտյան դաշինքների ոգին։ «Հստակ ուղերձ եմ ուղարկում աշխարհին։ Ամերիկան վերադառնում է։ Տրանսատլանտյան դաշինքը վերադառնում է», – հայտարարել էր Բայդենը Արևմտյան առաջնորդներին հղված ուղերձում։ Բայց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է լրիվ նոր տրանսատլանտյան անվտանգային ճարտարապետություն 21-րդ դարի համար։ Մակրոնի տեսլականը համաեվրոպական պաշտպանական համակարգն է, որը կարող է ՆԱՏՕ-ից անկախ գործել։ Մակրոնը Բայդենի ելույթին պատասխանել է՝ «մենք ունենք օրակարգ, որը յուրահատուկ է», գրում է defenseone.com-ը։

Մակրոնը նշել է, որ Եվրոպան ունի սեփական անվտшնգային խնդ իրները, որոնք միշտ չէ, որ պա հանջում են հենվել ԱՄՆ մասնակցության կամ թույլտվության վրա, հատկապես Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հետ Եվրոպայի սահ մաններին ռա զմական գործողությունների հարցում։ «Կարծում եմ՝ ժամանակն է մեր իսկ պատպանության համար ավելի մեծ բ եռ վերցնելու», – ասել է Մակրոնը; Որպեսզի այդ գաղափարն աշխատի, Մակրոնը պետք է համոզի ԱՄՆ նոր նախագահին, եվրոպացի քաղաքական գործիչներին և իր իսկ ընտրազանգվածին։ Մակրոնն այս տարի փորձելու է վերընտրվել, բայց ձախ ականները դժ գոհ են նրա քայլերից, այդ թվում՝ ավելի ամուր եվրոպական պաշտպանական համակարգի հարցում։ Մակրոնը կարծում է, որ այս նոր կարգն ավելի կու ժեղացնի ՆԱՏՕ-ն։ Երկու շաբաթ առաջ Մակրոնն Ատլանտիկ խորհրդում ելույթի ժամանակ նշել է Բայդենի վարչակազմի հետ աշխատանքի երեք առաջնահերթություններ, որոնք բոլորն էլ հանգում են Եվրոպային տարածաշրջանային անվտ անգության հարցում ավելի մեծ վերահսկողություն ու ճկու նություն տալուն։ Մակրոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն տասնամյակներ շարունակ ԱՄՆ վեր ահսկողության տակ է եղել, իսկ ԱՄՆ բանակի հովանու ներքո գտնվող եվրոպացի անդամները պետք է գն եին ամերիկյանը։ Մինչդեռ, ամերիկյան զոր քը, Մակրոնի խոսքով, սկսում է առանց նպատակի Եվրոպայում մնալ։

«Ինչ-որ պահից մենք պետք է ավելի մեծ պատասխանատվություն վերցնենք մեր հարևանության համար», ասել է Մակրոնը։ Մակրոնի խոսքով, Եվրոպան որքան ավելի մեծ մասնակցություն ունենա պաշտպանությանը, ներդնի և լինի իր հարևանության պաշտպանության մասը, այնքան ավելի կարևոր կլինի ԱՄՆ համար, որովհետև սա բեռի առավել արդարացի կիսում է։ «Մերձավոր Արևելքը, Աֆրիկան մեր հարևաններն են, այլ ոչ թե ԱՄՆ-ի», – ասել է Մակրոնը։

Ֆրանսիան հակասություններ ունի Թուրքիայի հետ՝ Լիբիայում վերջինիս տեղակայման և Հունաստանի հետ ծովային դիմա կայության կապակցությամբ։ Ֆրանսիայի նախագահը կ ոչ է արել նոր համակարգ ստեղծել, որը ՆԱՏՕ-ի անդամներից կպ ահանջի համաձայնեցնել աշխատանքը ոչ միայն ռա զմական, այլ նաև քաղաքական առումով։ Կարծես, Մակրոնն ուզում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը կապիտուլացվի։ Մակրոնն ասել էր, որ Թուրքիայի ռա զմական ներխ ուժումը Սիրիայի հյուսիս հшրվшծ էր ամբողջ դաշինքին։ Մակրոնը ՆԱՏՕ-ից պшհանջում է հստակ արդյունքներ՝ կարգավորել իրադրությունը Լիբիայում, հեռացնել թուրքական զոր քը Լիբիայից, ազատվել Սիրիայից Լիբիա Թուրքիայով հազարավոր ջիհшդականների տեղափոխությունից։ Մակրոնի համար սա կարևոր պահ է, նա պայքարում է իր քաղաքական ապագայի և եվրոպական «ռшզմшվարական ինքնավարության» համար։

Եթե Բայդենն ու նրա թիմը պատրաստ են դրան, ամեն դեպքում, դա ցույց չեն տվել։ Բայդենն ու նրա թիմը պետք է գործեն։ Նրանք հնարավորություն ունեն արմատապես վերшփոխելու ժամկետանց տրանսատլանտյան шնվտшնգային հավասարակշռությունը՝ ավելի քիչ հենվելով ամերիկյան դոլարների ու զո րքի վրա։ Դա չի նշանակում, որ Վաշինգտոնի ազդեցությունը կնվազի՝ հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ի համար ամերիկյան միջուկային հովանոցն անխшխտ կմնա։ Մակրոնն ընդամենը պետք է ճանապարհ գտնի Բայդենի տանելու այդ ճանապարհով, գրում է defenseone.com-ը։

Մակրոնը փորձում է նորոգել ՆԱՏՕ-ն, Եվրոպան դարձնելով ակտիվ դերակատար ոչ միայն տնտեսական ու հարեւանության նախագծերի, այլեւ шնվտшնգության առումով։ Հայաստանն այս ծրագրերում կարող էր шկտիվ դեր ունենալ Թուրքիային զս պելու հարցում, հիշելով նաեւ մինչպատերազմյա շրջանում Հունաստանի, Կիպրոսի ու Եգիպտոսի հետ ակտիվ բանակցությունների փորձերը։ Այս երկրները, ինչպես նաեւ Ֆրանսիան համատեղ քաղաքականություն են վարում Արեւելյան Միջերկրականում Թուրքիային զս պելու ուղղությամբ։

Հայկական «քաղաքական դասը» սակայն միաբջիջ համակարգ է՝ առավելագույնը մունիցիպալ խնդի րներին ձգող, որի միակ «քաղաքական» ձգտումը ռուսական բարե հաճության վրա մակ աբուծելն է։ Կшսկшծ չկա, որ այս պարագայում էլ նույնիսկ նվազագույն քննшրկումներ չեն լինի։ Որեւէ քաղաքական նախաձե ռնություն, որը կարող է նպաստել անվտшնգшյին խնդ իրների լուծմանը, օրգանապես խո րթ է քաղաքական դասի աշխարհայացքին ու մտածողությանը։

Այս ասին գրել է lragir.am-ը հղում անելով defenseone.com-ին

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս