Իսկ դուք գիտե՞ք՝ ինչպես է առաջացել Արցախի անունը։ Ամէն Հայ թող ՏԱՐԱԾԻ սա

Հայկ Նահապետը լուր է ստանում, թե` հողն այս կողմերում չի դիմանում ցանքերին, ամենաթեթև անձրևից անգամ հողի վերին շերտերը պոկվում են ու հասուն արտերը ցեխակոլոլ անում: Հայկ Նահապետն իր որդի Արային ուղարկում է այս երկրամաս և հանձնարարում, որ ծառ ու թուփ տնկի. միայն այդ դեպքում հողը դիմացկուն կդառնա ու չի սահի:

Արան, Հայոց աշխարհի այս ու այն կողմերից «ցախ»-եր կտրելով, տանում տնկում է այդ հոսող հողերի վրա: Այստեղից էլ առաջացանում է «Արայի ցախ» անունը, որը ժամանակի ընթացքում կրճատվեց, դարձավ «Արցախ», իսկ երկրամասը կոչվեց Արցախ աշխարհ:

Պատմական ակնարկ.

Ճշգրիտ ստուգաբանությունը հայտնի չէ, առաջին հիշատակությունները Վանի թագավորության (ուրարտական) շրջանից են։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Արցախ» անվանումը նշանակում է Առանի ծառաստան։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից։

Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից ճյուղավորված Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը, պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազյանք»։

«Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ «Սև այգի»։ Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։

«Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա՝ Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ պաշտոնական փաստաթղթերում՝ Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ՝ «բաղ» մասը օտար նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով՝ Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան քմահաճ թարգմանությունն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս