Ուկրաինայի հարցում արեւմտա-ռուսական լարումը «դրախտ» է Էրդողանի համար

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան գրում է.

«Տեղի է ունեցել Բայդեն-Պուտին հեռախոսազրույց, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, որի ընթացքում տարբեր հարցերի քննարկումներից բացի, Բայդենը արել է երրորդ երկրում հանդիպում կազմակերպելու առաջարկ:

Կարծում եմ, որ ուկրաինական աճող ճգն шժшմի եւ լարվածության ֆոնին այդ շփումը բավականին կարեւոր է իրավիճակի կառավարման համար: Ինչպես մի քանի գրառման մեջ նշել եմ, Ուկրաինայի հարցում արեւմտա-ռուսական լարումը «դրախտ» է Էրդողանի համար: Ընդ որում հատկանշական է, որ այդ ֆոնին նա սկսեց Ռուսաստանի ուղղությամբ նկատելի ճնշում Բաքվի միջոցով:
Դրան հետեւեց Մինսկի խմբի համանախագահության մասին ՌԴ նախկին փոխարտգործնախարար Կարասինի հայտարարությունը:

Ընդ որում հատկանշական է, որ այսօր էլ հայտարարություն են տարածել երեք համանախագահները: Եվ դա տեղի է ունենում Բայդեն-Պուտին զրույցի ֆոնին: Կա՞ որոշակի պայմանավորվածության շանս, երբ ամերիկացիները կօգնեն Ռուսաստանին դիմակայել թուրքական ճն շմшնը:

Հանդիպելու Բայդենի առաջարկը կարծում եմ որոշակի պայմաններ է ՌԴ առաջ: Կրեմլի կայքում դրա մասին տեղեկության մեջ ասված չէ, թե ինչ է արձագանքել Պուտինը: Հիշենք, շաբաթներ առաջ, երբ Բայդենը հայտնի հարցազրույցում արել էր «մարդшu պшնի» մասին հայտնի հայտարարությունը, Պուտինը մի քիչ շփnթվшծ պատասխանում նաեւ արել էր հեռավար զրույցի առաջարկ, որին արձագանքել էին, թե Բայդենը կմտածի:

Հիմա Բայդենն առաջարկում է հանդիպում,ոչ թե հեռավար զրույց: Այսինքն, դա նշանակում է թերեւս որոշակի կnշտ օրակարգ: Անկասկած է, որ մի բան է հեռավար զրույցը, մեկ այլ բան առերես հանդիպումը: Հիմա փաստորեն մտածում է Ռուսաստանը:» , — գրում է քաղաքական մեկնաբանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս