Ուկրաինան հույս ունի, որ տեղական «Antonov» ինքնաթիռները կարտադրվեն նաև Թուրքիայում

Ուկրաինան հույս ունի, որ տեղական «Antonov» ինքնաթիռները կարտադրվեն նաև Թուրքիայում.

Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը հույս ունի, որ ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերության ինքնաթիռները կարտադրվեն նաև Թուրքիայում։ Այս մասին ուկրաինացի պաշտոնյան հայտնել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցի ժամանակ՝ խոսելով թուրք-ուկրաինական հարաբերությունների մասին։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

«Մենք ունենք ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող «Antonov» ընկերություն։ Դրա միջոցով Թուրքիան կարող է ընդլայնել․ ավիացիոն ոլորտում իր ունեցած հնարավորությունները, իսկ Ուկրաինայի համար շանս է ընձեռվում իրանականացնել համատեղ նախաձեռնություն։ Հուսով եմ, որ մոտ ժամանակներս «Antonov» ինքնաթիռները կարտադրվեն Թուրքիայում, ինչպես նաև կհայտնվեն Թուրքիայի երկնքում»,- ասել է Բոդնարը։

Ավելի վաղ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուկրաինական «Antonov» պետական ավիաշինական ընկերությունը ցանկանում էր AN-178 ինքնաթիռի արտադրության գործընթացում ներգրավվել թուրք մասնագետներին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս