Արցախյան 44-օրյա պшտերшզմnւմ զn հվшծ զին ծшռшյnղ Գևորգ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ փետրվարի 27-ին Նորամարգ գյուղի դպրոցում բացվել է փառքի անկյունը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա են եղել դպրոցի աշակերտները, աշխատակազմը, Գևորգի հարազատներն ու ընկերները և ամենակարևոր հյուրը` նրա 2-ամսական որդի Տիգրանը:
«Փետրվարի 27-ին նա դարձավ 19 տարեկան: Ինչո՞ւ ներկա ժամանակով, որովհետև անհնար է Գևորգի մասին խոսել անցյալով: Ընկերների շրջանում նա մեծ հարգանք էր վայելում: Երաժիշտ էր։ Ծառայությունն ավարտելուց հետո ցանկանում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ընդունվել»,- պատմում է Գևորգի մորեղբոր աղջիկը՝ Սուսաննա Մարգարյանը:
Պատմելով Գևորգի մասին`դասղեկ Սիլվա Հակոբյանը նշեց, որ նա բարի, հոգատար, հասուն և ըմբռնող տղա էր: Գևորգը դուդուկ էր նվագում, մասնակցում բոլոր առիթներին և միշտ խոնարհ էր.
«Իմ Գևորգի վառվռուն աչքերը աշակերտական սեղանից տեսնելիս երբեք չէի պատկերացնի, որ իր մասին պիտի խոսեմ այսպես: Երբ լսեցի նրա մш հվшն լուրը, սրտիցս մի կտոր պոկվեց, և ծшնր վերք մնաց առհավետ: Ես իրենցից յուրաքանչյուրին յուրահատուկ ձևով էի սիրում՝ իրենց խեն թnւթյnւններnվ հանդերձ:
Գևորգը մեր բոլոր միջոցառումների զարդն էր իր մեղմահնչյուն դուդուկով: Երբեք չէր չш րшնnւմ, միշտ չափավոր էր և ժպիտը դեմքին: Իմ ցանկացած խնդրանք անկատար չէր թողնում, իրեն հատուկ եռանդով պատրաստ էր լինել բոլորի կողքին: Անչափ ընկերասեր էր, նրան շատ էին սիրում բոլորը, ինքն էլ՝ բոլորին: Աննկարագրելի ծшնր է գիտակցել, որ այլևս չկաս, իմ պայծա՛ռ տղա: Թող Աստված լույսերի մեջ պահի հոգիդ, հերո՛ս»:
Գևորգ Մարգարյանը զn հվել է 2020 թվականի հոկտեմբերի 26-ին Հադրութում: