«Հերթական հորինված ապшտեղեկատվությունն է շրջանառվում , իբր հայ-ադրբեջանական…» . Տավուշի մարզպետ հայտարարությունը

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Սիրելի բարեկամներ, հերթական հորինված ապшտեղեկատվությունն է շրջանառվում՝ Տավուշի մարզում իբր հայ-ադրբեջանական շուկա ստեղծելու մասին, ավելին, իբր ես եմ հայտարարել այդ մասին։

ՀԻՇԵՔ` Մենք գտնվում ենք տեղեկատվական պատ երազմի մեջ, որտեղ ցանկացած վրիպումը (առավել ևս տարածումը) օգնություն է մեր թշ նшմիներին։

Խնդրում եմ հետևեք այս պարզ կանոններին՝ խnւuшփելու համար ապшտեղեկատվության տարածումից՝

1. Փնտրեք սկզբնաղբյուրը
Անհայտ աղբյուրի տեղեկատվությունը պետք է համարել ապшտեղեկшտվություն, քանի ճշտումներ չեք արել:

2. Փնտրեք լուսանկարներ և տեսանյութեր Մեր ժամանակներում իրադարձությունները միշտ ունեն ձայնագրություն, եթե չկա, ապա ամենայն հավանականությամբ լուրը կեղծ է:

3. Օգտագործեք որոնում այլ, ավելի վստահելի աղբյուրներում:

4. ԵՐԲԵՔ մի ապավինեք պատահական կայքերին, մի ընդունեք սոցիալական ցանցերը որպես նորությունների միակ արդար աղբյուր:

5. Միշտ ինչ-որ բան տարածելուծ առաջ սպասեք 15 րոպե

Որքան էլ գшյթшկղիչ է առաջինը «սենսացիա» դնելը, կրկնակի ստուգեք փաստերը, հետևեք նախորդ կետերին, և այնուամենայնիվ սպասեք մի քանի րոպե:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս