ԱՄՆ-ն ևս 8 մլն դոլար կուղղի Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերի բարելավմանը

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության» համաձայնագրի թիվ տասնհինգ փոփոխության ստո րագրման առաջարկությանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 15 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 8 մլն 200 հազար դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքային ծառայությունների բարելավման աջակցության ծրագրերին։

Նախատեսվում է նաև երկարացնել համաձայնագրի գործողության ժամկետը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը։ Ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 91,800,980.41 ԱՄՆ դոլար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս