Միշուստին. Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը համապատասխանում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերին

Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին եռակողմ համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռել Անդրկովկասի տարածաշրջանի զարգացման համար:

Այդ մասին Մոսկվայում ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը համապատասխանում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերին», — Միշուստինի խոսքը մեջբերում է ТАСС-ը:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների արդյունքներից հետո:

parstoday

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս