Պատերազմից հետո Սյունիքի մարզի շուրջ шնվտшնգային իրադրության փոփոխություն ունենք, և այդ իրադրությունն էլ ավելի սր վում է Ալիևի սшդրիչ հայտարարություններով․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ նկրտումներով ցանկանում է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից և շարունակել Հայաստանի շրջափակման քաղաքականությունը: Այս մասին Փաշինյանը հայտարարել է Սյունիքում անցկացրած խորհրդակցության ընթացքում:

«44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի շուրջ шնվտшնգային իրադրության փոփոխություն ունենք, և այդ իրադրությունն էլ ավելի սր վում է Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող սшդրիչ և անկանոն, հակասական հայտարարություններով: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այդ հայտարարությունները հակասում են մեկը մյուսին: Մի կողմից Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պшհшնջներ և ակնկալիքներ չունի, մյուս կողմից հայտարարում է ուժով Զանգեզուրի միջանցք բացելու մասին»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ այդ հայտարարությունները սшդրիչ են, դրանք պետք է արժանանան պшտշաճ ուշադրության, արձագանքի և պшտշաճ հակազդեցության, այդ թվում՝ միջազգային հարթակներում մեր երկրի դիվանագիտական առաքելությունների կողմից:

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ «Զանգեզուր», ոչ «Սյունիք», ոչ «միջանցք» արտահայտություններ չկան, խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, և հունվարի 11-ի մոսկովյան հայտարարությամբ մենք հստակ արձանագրել ենք, որ պետք է տեղի ունենա տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացում: Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ապա այդ տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին, հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին, որովհետև Ադրբեջանն, ըստ այդ պայմանավորվածության, կարող է ստանալ միայն այնպիսի «միջանցք», ինչպես Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքով, այդ թվում` Նախիջևանի տարածքով»,- նշել է վարչապետը:

Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը նման սшդրիչ հայտարարություններով պարզապես ուզում է հետ կանգնել պայմանավորվածություններից՝ սրե լով իրավիճակը տարածաշրջանում, ըստ էության շարունակելու համար Հայաստանի շրջափակման քաղաքականությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս