Սևանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է. Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակի է մասնակցել

Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է շաբաթօրյակի և մեծ ծառատունկի աշխատանքներին:

Նախարարին այցի ընթացքում ուղեկցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, «Սևան Ազգային պարկ»-ի ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պшշտոնակատար Արման Աբելյանը, պшշտոնատար այլ անձինք:

Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցել է Սևան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սևան Ազգային պարկ»-ի աշխատակիցներին, որոնց ու ժերով իրականացվում էին լողափի սան իտարական մաքրման աշխատանքները:

Նախարարը խոսել է Սևանա լճի և նրա ջր ահավաք ավ ազանի մաքրության պահպանման, «Սևան Ազգային պարկ»-ի դերի ու նշանակության, Գեղարքունիքի մարզի բնապահպանական մյուս կարևորագույն խնդի րների մասին:

«Սևանա լիճը Հայաստանի շրջակա միջա վայրի գոհարն է, իսկ նրա պահպանությունը՝ մեր գերակա խնդի րներից մեկը, գուցե նաև գլխավոր խն դիրը: Սովորաբար մաքուր է այնտեղ, որտեղ չեն աղ տոտում:

Ուստի մենք պետք է հասնենք նրան, որ Սևանի ափ ամերձ տարածքներում ապրող բնակիչները, տնտեսվարող սուբյեկտներն իրենք առաջին հերթին հոգան ինչպես լճի ջրի մաքրության պահպ անման, այնպես էլ նրա ջրա հավաք ավազանի մաքրության պա հպանման մասին, ըմբռնեն լճի անփոխարինելի բնապահպանական ու տնտեսական արժեքը: Մենք այս ուղղությամբ արդեն տվել ենք մի շարք գործընթացների մեկնարկը, որոնք պետք է հասցվեն իրենց տրամաբանական ավարտին»,- ասել է նախարարը:

Շաբաթօրյակի աշխատանքների ավարտին նախարարն այցելել է «Սևան Ազգային պարկ»-ի Մարտունու տեղամաս՝ մասնակցելու մեծ ծառատունկի աշխատանքներին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս