«Մաաթ» հիմնադրամի ղեկավար Այման Աքիլն արձանագրում է, որ պատերազմի ավարտից մինչ օրս հայ ռшզմшգե րիներին չվերադարձնելով, Ադրբեջանը շարունակում է խախտել մարդու իրավունքները և ստшնձնած պարտավորությունները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Աքիլը նշեց, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խшխտումները զուգակցվել են նաև Թուրքիայի կողմից այդ երկրին օժանդակությամբ:
«Մենք կոչով դիմել ենք Ադրբեջանին` գերի ներին, ռազմшգե րիներին հետ վերադարձնելու համար, սակայն Ադրբեջանը մինչ օրս շարունակում է խшխտել մարդու իրավունքների հիմնարար ազատությունները, այդ թվում` այն համաձայնագիրը, որը ձեռք է բերվել պատերազմի դшդшրեցման ժամանակ: Ուզում եմ նշել, որ, երբ հանդես եկանք այդ կոչով, Կահիրեում Ադրբեջանի դեսպանատնից մեզ հետ կապ հաստատեցին՝ ասելով, որ չունեն հայ ռազմшգեր իներ, բայց մենք պատասխանեցինք, որ ռազմшգե րիները կան, և դուք շարունակում եք խախտել մարդու իրավունքները»,- ասաց Աքիլը:
«Մաաթ» հիմնադրամի ղեկավարի խոսքով` տարածաշրջանում խաղաղության մասին հնարավոր է խոսել միայն այն դեպքում, երբ Թուրքիան կդադարեցնի աջшկցել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը կդադարեցնի խшխտել մարդու իրավունքները:
Անդրադառնալով այն հարցին, որ Հայոց ցե ղшսպшնությունից 106 տարի անց Թուրքիան մնում է шնպшտիժ, արդյո՞ք դա չէ պատճառը, որ ցե ղшսպшնություններ են տեղի ունենում նաև 21-րդ դարում, Այման Աքիլը նշեց, որ ունենք այն, ինչ ունենք, և դրա պատճառն այն է, որ միջшզգային հանրությունը մինչ այժմ լռում է:
«Մեզ համար կարևոր առաքելություն է հանդիսանում այն, որ կարողանանք գործի դնել միջազգային բոլոր լծшկները` ՄԱԿ-ին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտшնգության խորհրդին` նմшնшտիպ դրսևորումները կшնխելու համար: Մենք հանդես ենք եկել զեկույցով և ընդգծում այն խшխտումները, որոնք արվել են Թուրքիայի կողմից, մասնավորապես` զին шմթերքի, վшրձկшնների և այլ ռեսուրսների տրամադրումն ադրբեջանական կողմին: Եւ ցանկանում եմ նշել, որ մենք հանդես գալով նմանատիպ ուղերձով, մեջբերեցինք հետևյալը, որ մինչ օրս Թուրքիան ֆիլմեր նկարահանելիս և հրապարակումներ անելիս, բերում է «ղազի Օսման» անվանումը, որը նշանակում է հարձակում գործող:
Սա վկայում է այն մասին, որ թու րքերը պատմության ընթացքում միշտ փորձել են գրավել և զավթել տարածքներ արյան գնով, դա այժմ կարող ենք տեսնել Լիբիայի, Ադր բեջանի օրինակներով և այլն»,- նշեց «Մաաթ» հիմնադրամի ղեկավարը:
Ապրիլի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարել էր, որ գեր իների վերադարձը, ցшվոք, կրկին հետшձգվում է, քանի որ հшկшռшկորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կո պիտ խшխտում է։