Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ասել է , որ կարծում է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունները նոր հնարավորություններ են բացել տարածաշրջանի զարգացման համար, ինչը բխում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերից, այս մասին փոխանցում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:
Ռուսաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը ավելի համալիր զարգացման հնարավորություններ են բացում տարածաշրջանի զարգացման համար:
«Ես համոզված եմ, որ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը բխում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերից»,- ասել է Միխայիլ Միշուստինը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել էր.
«ՌԴ Նախագահը համոզված է, որ եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի, եւ այժմ եռшնդnւն ջшնքեր են գործադրվում լшրվшծությունը լիցքшթшփելու եւ սահմանին իրավիճակը շտկելու համար», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորման հարցով: