Շնորհակալ եմ քե’զ, Տե՛ր իմ, որ իննը ամիս անց փրկվեց հիշողություններիցս մի նմուշ»։
44-օրյա պատ երազմի ընթացքում Քարին տակ գյուղը, երբ օկու պացվեց Ադրբեջանի կողմից, Վարդանյանների ընտանիքին պատկանող ձին, որի անունը Բուրան է , մնաց այդ տարածքում:
Վարդանյանների ընտանիքը, անգամ, պատկերացնել չէր կարող, որ իննը ամիս անց ձին կհասնի Աջափնյակ (Մալուբալու), ու կգտնի իր տիրոջը։ Իր մանկությունը ձիու հետ անցկացրած ընտանիքի անդամներից 1-ը, գրել է. «Իննը ամիս է անցել քո աչքերում փայլ չեմ տեսել, Բայց այսօր փայլեց ու սիրտս լցվեց Մեր
մանկության ընկերը, մեր մանկության Բուրանը .. 6 տարեկան էի, երբ հայրս քեզ բերեց, Գիշեր էր, երբ դուրս եկանք բակ հայրս նստեցրեց եղբորս ձին, Կարծես նորից
մանկություն վերադարձա, Նորից նույն տեսարանը Այդ օրվա պես շողում է հորս աչքերը, Շնորհակալ եմ քեզ Տեր իմ, որ իննը ամիս անց փրկվեց հիշողություններիցս մի նմուշ»: