Թուրքիան կրկին սր-ում է Հունաստանի դեմ իր հռետորաբանությունը, քանի որ, ըստ թուրքական իշխանամետ թերթում հրապարակված լուրերի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է Հունաստանի դեմ փաստաթղթեր ներկայացնել ՆԱՏՕ-ում՝ կապ-ված հունական կղզիների ենթադրյալ «ռազ-մականացման» հետ , եւ հույն պաշտոնյաների այցերի մասին:
Ըստ թուրքական իշխանամետ թերթի հոդվածի՝ Էրդողանը պատրաստվում է ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովին հրապարակել Անկարայի կողմից հավաքված փաստաթղթերը, որոնք «ցույց են տալիս, որ Հունաստանը խախտում է Լոզանի պայմանագրերը»։
Սակայն ՆԱՏՕ-ում բոլորն իրար հարցնում են ի՞նչ փաստաթղթեր , ի՞նչի մասին պետք է Էրդողանը խոսի:
Մասնավորապես, ասվում է, որ Թուրքիայի նախագահը Դաշինքի բոլոր անդամների առջև դա-տապարտելու է Հունաստանին՝ կղզիների ռազ-մականացման և բարձրաստիճան պաշտոնյաների այցերի համար։ Ամենակարևոր թեմներց է լինելու Հունաստանի պաշտպանության փոխնախարարի իբր «սա-դրիչ» այցերի մասին»՝ ընդգծելով, որ դրանք չպետք է տեղի ունենան։
Թուրքիայի նախագահը այդ օրը նաև բարձրացնելու է Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցը, որոնք, ինչպես Թուրքիան է պնդում է , աջակցում են «ահաբ-եկչությանը»։