Ուկրաինայի իշխող խմբակցության ղեկավար․ «Ես կապացուցեմ, որ Վրաստանն օգնում է Մոսկվային»

Ուկրաինայի խորհրդարանի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան խոստանում է հստակ ապացույցներ ներկայացնել առ այն, որ Վրաստանի իշխանություններն օգնում են Մոսկվային շրջանցել արևմտյան պատժամիջոցները։

Այս մասին Արախամիան գրել է այսօր իր Տելեգրամ ալիքում։

«Վրաստանի կառավարության անդամների և իշխանամետ պատգամավորների կողմից արտերկրում իրականացված փոխանցումների, նրանց բանկային հաշիվների մասին տեղեկությունները շուտով հասանելի կդառնան հանրությանը», — գրել է Արախամիան՝ պնդելով, որ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու գործում ներգրավված է նաև «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս