Թուրքիայի նախագահ Ռեդջեփ Թայիփ Էրդողանի ամենամոտ գործընկեր, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ — Գորշ գայլեր) առաջնորդ Դևլեթ Բահչելին այսօր հայտարարել է , որ Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ անժամանակ է և անհարկի։
«Այս փուլում Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ-ին անդամակցելուն ամեահիմшր քայլն է։ Այս երկու երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին մենք համարում ենք իրադարձությունների ժամանակավրեպ, չարդարացված և անհարկի զարգացում»,- ասել է նա իր կուսակիցների առջեւ ունեցած ելույթի ժամանակ։
«Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նշանակում է պատերшզմի շարունակություն Ուկրաինայում։ Մեր կարծիքով, այս մտադրությունը հանցագործություն է մարդկության դեմ»,- հավելել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին։
Նշենք , որ ՆԱՏՕ-ում մտածում են խիստ պшտիժներ կիրառել ընդդեմ Թուրքիայի , Էրդողանի պահվածքի համար: Ֆինլանդիայի և Շվեդիայի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու քաղաքականությանը և դիրքորոշմանը դեմ արտահայտվելու պատճառով: