Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, թե Իրանը քայլեր է ձեռնարկում Թուրքիայում Իսրայելի իշխանությունների դեմ պայքարելու համար:
«Հր-ատապ միջոցներ են ձեռնարկվել թուրքական անվ-տանգության ուժերի հետ միասին, որոնք տվել են իրենց պտուղները։ Թուրքիայի և Իսրայելի միջև համագործակցությունը սերտ է և իրականացվում է բոլոր ուղղություններով»,- ասել է Իսրայելի վարչապետ Նավթալի Բեննեթը։
Բենեթի խոսքով՝ թուրքական անվ-տանգության ուժերը կանխել են մի շարք ահաբ-եկչություններ, ձերբ-ակալել են մի քանի մարդու։ Սակայն նա մանրամասներ չի հայտնել։
Սակայն թուրքական մամուլում ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, թե իբր Թուրքիայում ձերբ-ակալվել էին իրանցի հատուկ ծառայունների աշխատակիցներ, որոնք պատրաստվում էին Թուրքիայում հանգստացող իսրայելցի զբոսաշրջիկների վրա հար-ձակում գործել։