Ռուսաստանը Բելառուսին կփոխանցի «Իսկանդեր Մ» համալիրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Բելառուսին «Իսկանդեր Մ» համալիրները փոխանցելու որոշման մասին։

«Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք Բելառուսին կհանձնենք «Իսկանդեր M» մար-տավարական հրթ-իռային համակարգերը, որոնք կարող են օգտագործել և՛ բալիստիկ, և՛ թևավոր հրթ-իռներ, ընդ որում ինչպես սովորական, այնպես էլ միջուկային տարբերակներով»,- ասել է Պուտինը շաբաթ օրը Սանկտ Պետերբուրգում իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։

Ռուսաստանի նախագահն առաջարկել է հանձնարարել պաշտպանության նախարարներին և գլխավոր շտաբների պետերին մշակել բոլոր մանրամասները՝ կապված այս համատեղ աշխատանքի հետ։

2019 -ին Միացյալ Նահանգները պաշտոնապես դադարեցրեց մասնակցությունը փոքր և միջին հեռահարության հրթ-իռների մասին պայմանագրին: Մինչ այդ ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում էր պայմանագիրը խախտելու մեջ։ Վաշինգտոնը համարել էր, որ Ռուսաստանը թաքցնում է «Իսկանդեր Մ» հրթիռների 9М729 համալիրի իրական հզորությունը, և պահանջել ոչնչ-ացնել այդ հրթ-իռները, քանի որ դրանք խախտում են դեռևս 1987 թվականին ստորագրված պայմանագրի պահանջը։ Ըստ Վաշինգտոնի` այդ բալիստիկ հրթ-իռն ունի ավելի մեծ հեռահարություն։ Մոսկվան պնդել էր, որ «Իսկանդեր-Մ» հրթ-իռների հեռահարությունը չի խախտել պայմանագիրը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս