Անցած գիշեր Իրանի տարբեր շրջաններում բnղnքի զանգվածային ցույցեր են անցկացվել գների բարձրացման և որոշ պարենային ապրանքների պակասի պատճառով։ Շարունակվող ցույցերի ընթացքում մեկ մարդ է զ-nհվել:
Պատգամավոր Ահմեդ Աուայն, Իրանի Աշխատանքային լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ մեկ մարդ զ-nհվել է Խուզեստանի հարավ-արևմտյան նահանգի Էնդիմեշք քաղաքում ցույցերի ժամանակ։
«Դեզֆուլում, որտեղ վերջին օրերին բnղոքի ցույցեր են տեղի ունեցել, իրավիճակը այս պահին հանգիստ է, այս պահին հայտնի չեն ցույցերի ընթացքում ձերբшկшլվшծների թիվը։» , — ասել է պատգամավորը:
Իրանական որոշ աղբյուրներ սակայն հայտնում են , որ տեղի ունեցած ցույցերի ընթացքում առնվազն երեք մարդ է զ-nհվել ։
Նշենք, որ չորեքշաբթի երեկոյան Խուզեստան նահանգի Դեզֆուլ, Էնդիմեշք և Իզե քաղաքներում բnղոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գների բարձրացման այն բանից հետո, երբ կառավարությունը սուբսիդիաները հանել է։
Անվ-տшնգnւթյшն ուժերը արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, որոնք կարգախոսներ են վանկարկել երկրի կառավարիչների ու կառավարության դեմ։
Իրանի պաշտոնական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ ձերբшկшլվել է 22 մարդ, այդ թվում՝ 15 հոգի, ովքեր ղեկավարել են չորեքշաբթի երեկոյան Դեզֆուլ քաղաքում ցույցերը:.
Անցած գիշեր բnղոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել երկրի տարբեր շրջաններում, հատկապես Լորիստանի նահանգի Բուրուջարդ և Դուրուդ քաղաքներում, Չեհարմահալ Բախտիարի նահանգի Կունկան և Ֆարսան, Բայեր Ահմեդ նահանգի Քոհգիլու և Դեհդեշտ քաղաքներում։