Մարգարիտա Սիմոնյան . «Մաքսիմ Գալկինը գեյ է , նա ամուսնացել է Պուգաչովայի հետ հարստության համար»

Ռուս կատակերգու Մաքսիմ Գալկինը միասեռական է և ամուսնացել է հարստության համար: Այս մասին հայտարարություն է արել լրագրող , «Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Բերեք հասկանանք ի՞նչ է անում Մաքսիմ Գալկինը հիմա։ Հասկացել ե՞ք , թե ինչպես է ցեխ լցնում Ռուսաստանի ու ռուսական բшնшկի վրա։ Սա խոսում է նաև նրա հոգևոր որակների մասին։ Չգիտեմ՝ լավ է սա ասել եթերում, թե ոչ, բայց ես կասեմ: Տղամարդ, ում մասին վստահաբար հայտնի է, որ նա գեյ է, բոլորը գիտեն նա անձնական հարստանալու համար ամուսնացել է տարեց կնոջ հետ և բոլորին համոզում է, որ նրանք իսկական սեր ունեն։ Դուք հասկանում եք ներքին կեղծավորության աստիճանը»,- ասել է Սիմոնյանը։

Օրեր առաջ Գալկինը մեկնաբանել է Ուկրաինայում հատուկ ռшզմшկшն գործողությունը, հայտարարել էր, որ Ռուսաստանը վшյ-րшգnւթյnւններ է անում ուկրաինական հողերում, բայց միևնույն ժամանակ իրեն անմեղ է ներկայացնում ժողովրդի աչքում։

Նշենք , որ Մաքսիմ Գալկինն Իսրայել էր մեկնել Ուկրաինայի ապшռшզմшկшնшցման և ապազգայնացման հատուկ գործողության մեկնարկի պատճառով։ Լրատվամիջոցները հայտնել են, որ կատակերգուն փորձում է աշխատանք գտնել Իսրայելում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս