Կառավարությունն Արթուր Աբրահամի հետ համագործակցությամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում կկառուցի նրա անունը կրող մարզահամալիր:
Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ սա անվանի մարզիկներին մեծարելու լավ ճանապարհ է:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Երևանում կառուցվում է նաև Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոցը՝ ՖԻՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ: