Այսօր ամերիկյան լրատվամիջոցները վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային հաղորդել են , որ ԱՄՆ իշխանությունները ոչ մի խոստում չեն տվել Թուրքիային Շվեդիային և Ֆինլանդիային ՆԱՏՕ հրավիրելու առարկությունները վերացնելու որոշման դիմաց։
«Պաշտոնյան անանունության պայմանով ասել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից զիջումներ չի խնդրել այս թեմայով բանակցությունների շրջանակներում»,- ասվում է զեկույցում։
Միաժամանակ գործակալության զրուցակիցը վստահեցրել է, որ Վաշինգտոնն առանցքային դեր է խաղացել Անկարայի, Հելսինկիի և Ստոկհոլմի միջև բանակցային գործընթացում։
Նշենք , որ Երեքշաբթի օրը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն Մադրիդում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի աջակցությամբ։
Այս հանդիպման արդյունքում Թուրքիան որոշել է աջակցել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հրավերին։