Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ասել է, որ երբ սկսվեց երկրորդ համաշխարհային պատ-երազմը, Հիտլերը իր դրոշի ներքո հավաքել էր եվրոպական երկրների մեծ մասը՝ ԽՍՀՄ-ի դեմ պատ-երազմի համար։
«Երկրորդ համաշխարհային պատ-երազմի սկզբին Հիտլերն իր դրոշի տակ հավաքեց եվրոպական երկրների զգալի մասը Խորհրդային Միության դեմ պատ-երազմի համար։ Այժմ Եվրամիությունը ՆԱՏՕ-ի հետ միասին ժամանակակից կոալիցիա է հավաքում, որը մեծ հաշվով պատ-երազմ է մղում Ռուսաստանի Դաշնության հետ: Այս ամենին մենք շատ ուշադիր կհետևենք»,- ասել է ռուս նախարարը։
Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովն ասել էր, որ Մոսկվան պատրանքներ չունի, թե տեսանելի ապագայում ԵՄ-ում ներկայիս ռուսաֆոբական կուրսը կփոխվի, և մոտ ապագայում կանխատեսել է նման քաղաքականության շարունակություն։
Վերջերս ՌԴ արտգործնախարարը խոսել էր նաև Հիտլերի հրեական արմատներ ունենալու վարկածի մասին , ինչի պատճառով մեծ սկ-անդալ առաջացավ և Իսրայելը պահանջեց Մոսկվայի ներողությունը։