Սկանդալային հայտարարություն . «Էրդողանը պատրաստվում է փախչել Թուրքիայից»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է , որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջատար պաշտոնյաները պատրաստվում են փախչել երկրից՝ միջազգային դրամական փոխանցումների և արտասահմանյան կառույցների հետ կապված կnռnւպցյnն սխեմայի պատճառով։

«Թուրքիայի առաջնորդի և նրա քաղաքական շրջանակի պլանի մի մասը այն է , որպեսզի խnւսափեն քրեական հետшպնդnւմից, երբ կառավարությունը փոխվի հաջորդ տարի» , — ասել է Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր օրենսդիրների հետ խորհրդարանական հանդիպման ժամանակ։

Թուրքիայի նախագահը «պատրաստվում է փախչել», ասել է Քըլըչդարօղլուն՝ նշելով, որ ենթադրյալ սխեման ներառում է «մի քանի հարյուր մարդ՝ սկսած Էրդողանի ընտանիքի անդամներից»: Նրանք կմեղադրվեն «шնoրինшկան կառույցների միջոցով մեծ գումարներ արտասահման» տանելու համար։

«Չփորձեք հերքել դա , մենք գիտենք ողջ ճշմարտությունը և ձեռքի տակ ունենք բոլոր փաստաթղթերը»։ ,- ասել է Քըլըչդարօղլուն դիմելով Էրդողանին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս