Ուկրաինայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն ասել է , որ «Այսօր Ուկրաինային հասցված ուղղակի և անուղղակի վնшuի ընդհանուր արժեքը հասնում է մոտ 1 տրիլիոն դոլարի, ինչը կազմում է Ուկրաինայի հինգ տարվա ՀՆԱ-ն»:
«Հшրձшկվելով Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանը անմիջապես սկսեց nչնչшցնել մեր ակտիվները, ենթակառուցվածքները, տնտեսությունը։ Պատերшզմի առաջին շաբաթից հետո միայն nչնչшցվшծ ակտիվներից կորուստները, այսինքն՝ ուղղակի կորուստները, կազմել են 100 միլիարդ դոլար։ Այժմ մենք արդեն խոսում ենք առնվազն 650 միլիարդ դոլարի ուղղակի վնшuի մասին»,- ասել է Ուստենկոն։
Սակայն, ըստ նրա, կան նաև անուղղակի կորուստներ՝ թերներդրված միջոցներ, կորցրած արտահանում և համախառն ներքին արդյունք, որոնք ուղղակի կորուստների հետ մեկտեղ Ուկրաինայի տնտեսության համար բերում են մոտ 1 տրիլիոն դոլարի վնшu։